Բացել լրահոսը Փակել լրահոսը
oroshum-em-kayacrel-hakakorupc-n319029-1
A A
Պաշտոնական

«Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը»․ Նիկոլ Փաշինյան

Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գեւորգ Քոչարյանի հետ։
 
Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։
Նաեւ, շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին եւ Գեւորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար։