Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ

Պաշտոնական

Մարտի 17-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12։50-ին։ Այրվել է խոտածածկույթ։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ: