
Պարեկային ծառայությունը մեկ շաբաթում արձանագրել է ավելի քան 18,800 խախտում Երևանում և մարզերում
Աջակցիր «Ա1+»-ինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 17, չամրակապված վարելու՝ 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 319, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 190, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 27 և 1572 այլ իրավախախտումներ։
112 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 293-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 92-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 112-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 76 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14473 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 200, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 728 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 114, չամրակապված վարելու՝ 3388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 368, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 555, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 33, արագության գերազանցման՝ 2271 և 4227 այլ իրավախախտումներ։
419 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1359-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 498-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 141-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 57 անձ։