Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Չփոխանցեք արգելված իրեր. կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության (տեսանյութ)

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ քրեակատարողական հիմնարկներ այցելելիս խստիվ արգելվում է ազատազրկված անձանց փոխանցել թմրանյութեր, բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, կտրող-ծակող առարկաներ և օրենքով արգելված այլ իրեր։

Նմանատիպ հակաօրինական քայլերի դեպքում կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության կամ վարչական տուգանքի։

Խուսափե՛ք այլ անձանց կողմից ձեզ տրված հանձնուքները փոխանցելուց, իսկ փոխանցելուց առաջ համոզվե՛ք, որ հանձնուքներում չկան արգելված իրեր և առարկաներ։ Հարգենք օրենքը, պահպանենք կարգն ու քրեակատարողական հիմնարկների անվտանգությունը։

Քրեակատարողական ծառայություն