Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-03-25_18-00-51
A A
Քաղաքականություն

Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից

2025 թվականի մարտի 24-ին, ARTEfr-ի «28 minutes» հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։

Այդ քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված էր։

Նրա փոխարեն Ադրբեջանը ներկայացված էր ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։

Հաղորդումից հատված է ներկայացրել օգտատեր, ֆրանսաբնակ Սիմոն Կարապետյանը։ Նա տեղեկացրել է, որ հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ARTE-ի ղեկավարությանը և սպասում է պատասխանին։  

Սպուտնիկ

Համացանցում մեծ աղմուկ էր բարձրացել այս նյութի հետ կապված, սակայն բոլոր կասկածները սպառվեցին, երբ հաղորդավարը ինքը եթերում ներողություն խնդրեց սխալմունքի համար։ 

Arte-ն մի քանի վայրկյանում ներողություն խնդրեց «սխալ քարտեզի» համար, որտեղ Հայաստանը անհետացել էր՝ ի նպաստ Ադրբեջանի՝ «28 րոպե» հաղորդման ժամանակ...

Հաղորդման վարող Էլիզաբեթ Քուենն ասում է.
**«28 րոպեն» ուզում է ներողություն խնդրել, և հատկապես՝ ներողություն ենք խնդրում մեր հայ բարեկամներից այն սխալ քարտեզի համար, որը հեռարձակել ենք երեկ՝ Թուրքիային նվիրված բանավեճի ընթացքում»։

«Շնորհակալություն նորից ձեր ներողամտության համար, սա միանգամայն խմբային և ափսոսալին սխալ էր, բայց ամբողջությամբ ոչ միտումնավոր։ Այսքանը, կհանդիպենք վաղը՝ երեկոյան 20։05-ին»։

Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը հիշատակված չեն եղել։