Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captuսսre
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հիշեցնում ենք, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում: Մասնավորապես՝ Արմենակյան փողոցում՝ Հերացու փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով, Սարալանջի պողոտայում՝ Գլինկա փողոցից եկող ուղղությամբ «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «միայն ուղիղ» ուղղություններով :

Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ :