53 հազար դոլար են հանել քաղաքացու հաշվից. համակարգված թալան է. բողոքի ակցիա բանկի դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել IDBank-ի շենքի մոտ՝ ֆինանսական խարդախությունների դեմ
Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին IDBank-ի կենտրոնական շենքի մոտ՝ իրականացնելու բողոքի ակցիա։ Նրանց նպատակն էր բարձրաձայնել ֆինանսական խարդախությունների պատճառով կրած վնասների մասին, ինչպես նաև զգուշացնել այլ քաղաքացիներին նման կիբերհանցագործությունների հնարավոր վտանգների մասին։
Բողոքի մասնակիցները պնդում են, որ դարձել են կիբեռզեղծարարության զոհեր․ իրենց անվանով առանց իրենց գիտության մեծ գումարների վարկեր են ձևակերպվել։ Քաղաքացիներն ասում են, որ նման դեպքերում պատասխանատվությունը կրում են ոչ միայն հանցագործները, այլև այն բանկերը, որոնք թույլ են տվել այդպիսի գործողություններ առանց պատշաճ նույնականացման։
Բողոքող քաղաքացիները մատնանշում են երեք կոնկրետ բանկ, որոնցից պահանջում են բարելավել հսկողության և նույնականացման մեխանիզմները՝ կանխելու համար նմանատիպ դեպքերի կրկնությունը։