
A
A
Վարժական հավաքներ կանցկացվեն
Աջակցիր «Ա1+»-ինՎարժական հավաքներ՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։
Կառավարության որոշմամբ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: