«Ֆրանսիական ռևերի» Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Աջակցիր «Ա1+»-ին«Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ֆրանսիական ռևերի» համերգ-բանախոսությունը։
Բանախոս Անի Մուշեղյանը (երաժշտագետ, Կոմիտասի թանգարան–ինստիտուտ), ներկայացրեց ֆրանսիացի կոմպոզիտորների՝ Կլոդ Դեբյուսիի և Ֆրանսիս Պուլենկի երաժշտական խճանկարում Կոմիտասի դերն ու նշանակությունը։
Երեկոյի ընթացքում դաշնակահարուհի Թերեզա Մարկոսյանը ներկայացրեց Կլոդ Դեբյուսի դաշնամուրային ստեղծագործություններն ու Կոմիտասի յոթ դաշնամուրային պարերից երեքը։ «Երևանի ձայներ» իգական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հասմիկ Վարդանյան) կատարեց Ֆրանսիս Պուլենկի խմբերգային ստեղծագործությունները։
Ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում անցկացվող համերգ–բանախոսությունների, ցուցադրությունների նպատակն է ոչ միայն Կոմիտաս վարդապետի, կոմպոզիտորի, բանահավաքի, ազգագրագետի, ազգային կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցչի գործունեության լայն շերտերը հանրությանը ճանաչելի դարձնելը, այլ նաև ֆրանսիական և հայկական մշակութային փոխառնչությունները հայ մշակութասերներին ներկայացնելը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ