Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի առաջարկած պայմանները Ադրբեջանի համար անընդունելի լինել չեն կարող, քանի որ նույն պայմաններով իրականացվում է բեռնափոխադրում նաև Իրանի տարածքով։

«Եթե այս պայմանները ընդունելի են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնելու համար, ապա անհասկանալի է, թե ինչու չեն կարող լինել ընդունելի Հայաստանի տարածքով անցնելու դեպքում», — ընդգծեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Հայաստանը պատրաստ է ապահովել կապը՝ չորս հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն և փոխադարձություն։

«Փոխադարձության տրամաբանությունն է, որ առաջարկում ենք երկաթուղային հաղորդակցություն Հորադիզ–Երասխ ուղղությամբ, որտեղ երկուստեք՝ ինչպես Ադրբեջանը Հայաստանի տարածքով, այնպես էլ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կկարողանան բեռնափոխադրումներ իրականացնել։ Մենք պատրաստ ենք այս լուծմանը հենց այսօր», — հայտարարեց Փաշինյանը։

Նա պատասխանել է բազմաթիվ հարցերի, մանրամասները՝ տեսանյութում․