
A
A
Ավինյանը հանդիպել է Միկոյան հ.64 հասցեում կառուցված բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը․
Այսօր հանդիպել եմ Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան հ.64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ:
Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ:
Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում` Երևան քաղաքի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:
Օրենսդրությամբ ընձեռնված լիազորությունների շրջանակում՝ պատրաստ ենք օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան հ.64, այնպես էլ առանձնացված` հ.64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում: