
A
A
«Մ6-Սանահին-Ակներ ճանապարհ․ վատ նախագծում, ձախողված ջրահեռացում և փոշիացող միլիարդներ»
Աջակցիր «Ա1+»-ինՄ6-Սանահին-Ակներ ճանապարհը շինարարի կողմից ասֆալտելուց հետո բազմաթիվ հետշինարարական խնդիրներ են առաջացել, չկառուցված մայթեր, արդեն իսկ ավերված խրամուղիներ, ջրահեռացման համակարգերի անհեթեթ լուծումներ, որի պատճառով գարնանային հեղեղաջրերը շատ հատվածներում անարգել լցվում են նորակառույց ճանապարհ, ավերում նորակառույց ճանապարհաեզրի հողե ջրահեռացման խրամուղիները, լցվում արտադրական տարածքներ։
Միլիարդները փոշիանում են սխալ նախագծված ու սխալ կառուցված ճանապարհի արդյունքում։
Օրեր շարունակ այս հալոցքաջրերն անարգել հոսում են անցյալ տարի փռած ասֆալտի վրայով։
Ալավերդիի Անկյուն+3-ը գրառում է կատարել եւ լուսանկարներ հրապարակել։