Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերժ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության. արդարացման դատական ակտը բեկանվել է

Վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այդ մասին ԶԼՄ-երին  հայտնել են  ՀՀ գլխավոր դատախազությունից:

Սարգսյանը մեղադրյալ էր պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար, առաջին ատյանի դատարանի դատավճռով նա արդարացվել էր, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: