
A
A
Ծանրամարտի ԵԱ․ առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայինները
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից:
Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը:
Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: