Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին: