
A
A
38 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը դանակահարվել է
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնում է․
Տեղեկացնում եմ, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։
Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։