«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղեկացնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ազգային պարկի աշխատակիցները, ՆԳՆ ՓԾ փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: ❗️Հարգելի քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ 📍Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է. ✅կրակ վառել, ✅վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, ✅յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ✅ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ 🔴Կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության բոլոր պահանջներն ու կանոնները։ #ՇՄՆ #ԴԻԼԻՋԱՆ_ԱԶԳԱՅԻՆ_ՊԱՐԿ