Բացել լրահոսը Փակել լրահոսը
kSjnMMUNaZoEmQAwvQCHVJ2MNHJ4HksCh0bDIP03
A A
Հասարակություն

Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանի հարավում գտնվող թիրախների ուղղությամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների, այդ թվում՝ երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սիդոնում գտնվող թիրախներին,  հայտնում է Euronews-ը։

Տեղի ունեցած հարվածներից մեկը հողին է հավասարեցրել Սիդոն ափամերձ քաղաքում գտնվող եռահարկ շենքը։ Հարվածը հասցվել է Լիբանանի բանակի հրամանատարի՝ Կառավարությանը «Հեզբոլլահ» շարժման զինաթափման մասին զեկույցից ընդամենը մի քանի օր առաջ։ 

«Շենքը գտնվում էր աշխույժ առևտրային թաղամասում, ներսում տեղակայված էին նաև մեքենաշինական արհեստանոցներ: Տեղի բնակիչների խոսքով՝ այն անմարդաբնակ էր: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն առնվազն մեկ մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հայտնում են, որ իրենց ստորաբաժանումները շարունակում են որոնողական աշխատանքները փլուզված շենքի տեղում և այլ տուժած տարածքներում: Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածներ են հասցվել ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա մի քանի զենքի պահեստների և ռազմական օբյեկտների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրության օբյեկտներին՝ Լիբանանի հարավում։