Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capсдсдсture
A A
Քաղաքականություն

Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մտադրության մասին հռչակագիր

Ազատություն ռ/կ

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդներն այսօր Փարիզում հռչակագիր ստորագրեցին՝ հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ:

Ուկրաինային աջակցել կամեցող արևմտյան առաջնորդներն այսօր Փարիզում հանդիպում էին նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ համաձայնեցնելու անվտանգության այն երաշիքները, որ կարող են տալ Կիևին՝ Ռւսաստանի հետ հնարավոր խաղաղության գործարքի դեպքում։ Ի թիվս տասնյակ ղեկավարների, Ֆրանսիա են մեկնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Վաշինգտոնը գործուղել է նախագահ Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիթքովին ու փեսա Ջարեդ Քուշներին։