Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Հասարակություն

19-ամյա տղայի խափանման միջոցը փոխվել է 

 Տնային կալանքի տակ գտնվող Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքերով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեկան դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը որոշել է Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն։

Միաժամանակ դատարանը գործն ըստ ընդդատության, ուղարկել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, նոր նախորդ տարվա հուլիսի 10-ին խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում: 2 անձ կալանավորվեց:

Նրանցից մեկը ՀՅԴ երիտասարդական միության անդամ  18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է: Անդրանիկ Չամիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստել է քննությամբ դեռեւս չպարզված ժամանակ եւ հանգամանքներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ահաբեկչություն կատարելուն:

2025 թ. սեպտեմբերի 5–ին Անդրանիկ Չամիչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով: Գործով անցնում է եւս մեկ անձ՝ Ալեքսան Ասատրյանը: Նրա նկատմամբ հենց սկզբից որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: