Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-21_09-11-16
A A
Պաշտոնական

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է

Հունվարի 21-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
 
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ 
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 
 
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
 
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։