Բացել լրահոսը Փակել լրահոսը
618795952_1365418412281843_9209656928198639691_n
A A
Պաշտոնական

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք

ԲԸՏՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 2025Թ.
🌫 ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
📌 Արձանագրվել է՝
⚖️ 617 իրավախախտման դեպք'
🏗 շինարարություն, արտադրություն - 221
⛏ հանքարդյունաբերություն - 37
🚚 առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում - 84
🔥 խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրում - 226
🌲 անտառներում այրում և աղբավայրերում ինքնայրում – 18
🛠 սպասարկում և այլ - 31
🧾 Կիրառվել է ՝
📄 399 վարչական տույժ
💰 34,980,000դր․ տուգանք
📊 Հաշվարկվել է՝
🌱 160,881,709դր․ շրջակա միջավայրին պատճառված վնաս
⛔ Կայացվել է՝
🏭 առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսավարող սուբյեկտի գործունեության/գործողության կասեցման մասին 15 որոշում։
✅ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 22-ի ՀՀ կառավարության N 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրում» ներառվել է շինարարության բնագավառում և հանքարդյունաբերության ոլորտում փոշենստեցման սարքավորումների կիրառման պարտադիր պահանջը, ինչը կկրճատի կամ կբացառի աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդ փոշու արտանետուﬓերը։