Բացել լրահոսը Փակել լրահոսը
619468778_1334197695418279_6157516349670874572_n
A A
Պաշտոնական

Քննարկվել են Հայաստանի և Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները

ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նահանգապետի տեղակալ և պետքարտուղար Դեյդրե Հանդերսոնի հետ։
 
Հանդիպման ընթացքում դեսպանը և Դ. Հանդերսոնը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները։
Կողմերն ընդգծել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։