Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Իսպանիան արգելել է օգտագործել իր ռազմաբազաները, կխզենք առևտրային հարաբերությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություններով է հանդես եկել միաժամանակ մի քանի երկրների և առաջնորդների հասցեին։
 
Խոսելով Իսպանիայի մասին՝ Թրամփը նշել է, որ Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմական բազաները։
 
«Մեզ դրանք պետք չեն։ Եթե ցանկանանք, կարող ենք պարզապես գնալ և օգտագործել դրանք։ Մտադիր ենք դադարեցնել Իսպանիայի հետ առևտուրը»,- ասել է։

Իրանին վերաբերող հարցին անդրադառնալով՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ստիպել իրենց հարձակվել Իրանի վրա։
 
«Գուցե ես եմ ստիպել նրանց դա անել»,- նշել է նա։
 
Թրամփը նաև պնդել է, որ Իրանը չունի արդյունավետ ռազմածովային ուժեր, ռազմաօդային ուժեր և օդային պաշտպանության համակարգեր։ Նրա խոսքով՝ իրանական ռադարներn «անջատված են», և «ամեն ինչ շարքից դուրս է եկել»։
 
Բացի այդ, ԱՄՆ նախագահը քննադատել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ նշելով, որ դժգոհ է Միացյալ Թագավորությունից։