Դավիթ Սանասարյանի գործը Հակակոռուպցիոն դատարանում է
Աջակցիր «Ա1+»-ինՊետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործն արդեն Հակակոռուպցիոն քրեական դատարանում է։ Գործը մակագրվել է դատարանի դատավորներ Սուրեն Խաչատրյանին, Արմեն Հովհաննիսյանին եւ Ժենյա Մելիքսեթյանին։
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը նախորդ տարվա մայիսի 29-ին արդարացրել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով մեղադրվող Դավիթ Սանասարյանին:
Վերաքննիչ բողոք ներկայացրել է Դատախազությունը։ Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Գործով անցնում էին նաեւ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի կառավարումն իրականացնող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դատաքննության ընթացքում դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Դավիթ Սանասարյանը մեղադրանք էր առաջադրվել 2019 թ ապրիլից։ Նա բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում եւ չի ընդունում մեղադրանքը։
Հակակոռուպցիոն քրեական դատարանում նիստի օր դեռ չի նշանակվել։