Կայացավ «Պատանի երկրաբանի ամառային դպրոց» 2026-ը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է։ ԶՊՄԿ-ն ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել են «Պատանի երկրաբանի ամառային դպրոցը»։ Սյունիքի մարզի ավարտական դասարանների 30 աշակերտների մասնակցությամբ եռօրյա ամառային դպրոցը ներառել է մասնագիտական դասախոսություններ, գործնական և հետազոտական աշխատանքներ։ Մասնակիցներն այցելել են հանքավայր, ծանոթացել ոլորտի առանձնահատկություններին, եղել այլ արտադրական տարածքներում, ինչպես նաև հանդիպել և զրուցել ընկերության ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Ծրագրի նպատակն է դպրոցականներին ծանոթացնել երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտներին, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը և խթանել ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։