Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դեսպանը հանդիպեց Հռոմի Պապին

Պաշտոնական
86fa2809f07af909b70ddf232af7158d

Սուրբ Աթոռում համատեղության կարգով ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հավատարմագրերը հանձնեց Հռոմի պապ Բենեդիկտիոս XVI-ին։

Ըստ ԱԳՆ մամլո ծառայության՝ Վատիկան այցելության շրջանակներում դեսպան Չիտեչանը հանդիպումներ ունեցավ նաեւ Արեւելյան Եկեղեցիների պերֆեկտ, կարդինալ Լեոնարդո դի Սանդրիի, պետությունների հետ կապերի քարտուղար Դոմինիկ Մամբերտիի, ներքին գործերի նախարար Անջելո Բեչուի, ինչպես նաեւ Վատիկանի պետքարտուղար, արտաքին գործերի նախարար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ:

Հանդիպումների ընթացքում երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակի երկխոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Աթոռի միջև լավ նախադրյալներ եւ ամուր հիմք են հանդիսանում համագործակցության հետագա զարգացման համար: