Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նազարբաեւը համաժողով էր նախաձեռնել

Պաշտոնական
41d1747ee38e95634c6e0c97ba9a5f46

Մայիսի 30-31-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ Աստանայում գումարվեց Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների Դ համաժողովը` «Խաղաղությունն ու համերաշխությունը` որպես մարդկության ընտրություն» խորարով:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին «Կրոնական առաջնորդների դերը կայուն զարգացման գործում», «Կրոնը և կինը. հոգևոր արժեքները և ժամանակակից մարտահրավերները», «Կրոնը և երիտասարդությունը» և այլ թեմաներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ժողովին Նաթան արքեպիսկոպոսի կողմից ներկայացվեց նաև Ամենայն Հայոց Հայրապետի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական գրասենյակը։