Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐՄՈՒՂ ԿՈՅՈՒՂԻՆ ԸՆԴԴԵՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Մարզեր

Լոռու մարզի առաջին ատյանի Ալավերդու նստավայրի դատարան ներկայացրած քաղաքացիական գործերի 80 տոկոսը «Հայ ջրմուղ կոյուղի» Ալավերդու մասնաճյուղի հայտերն էին՝ ընդդեմ ջրամատակարարման պայմանագիր չկնքած աբոնենտների։ Վերջին եռամսյակում միայն լսվել է 1000 գործ։

Թեեւ բնակիչները սոցիալապես անապահով չեն, այնուամենայնիվ, վճռի պահանջները չկատարելու դեպքում պարտքերը բռնագանձվում են հարկադիր։ Ապրիլին կատարված վարույթ ստացվել է 97 գործ, որից 7-ի վերաբերյալ է անվճարունակության ակտ կազմվել։