Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանն ասֆալտապատումն էլ է հսկում

Պաշտոնական
d5b26e983e2625447059397c46d27029

Կառավարության որոշմամբ ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգմանն օժանդակելու նպատակով հատկացվել է 4.5 մլրդ դրամ, որով ակնկալվում է Երևան քաղաքում ունենալ շուրջ 644 հազար քառ.մետր նոր, բարձրորակ ասֆալտբետոնե շերտ երթևեկելի հատվածներում, շուրջ 37 հազար 500 քառ.մետր ասֆալտբետոնե շերտ մայթերի հատվածում, ինչպես նաև շուրջ 15 հազար գծամետր նոր եզրաքարերի տեղադրում։

«Բոլորդ նկատել եք, որ Երևանում ճանապարհների վերանորոգման մեծածավալ աշխատանքներ են կատարվում Հանրապետության Նախագահի անմիջական հանձնարարության և հսկողության ներքո։ Տեսնում ենք, որ դրա շնորհիվ քաղաքը որակապես փոխվում է, և մենք մեր քաղաքացիների կողմից ստանում ենք դրական գնահատականներ», - դիմելով նիստի մասնակիցներին` ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նոր կարգ

ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, որ իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող առաջին օպերատորները կհայտնվեն 3-4 ամիս անց։ Կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ, և մայրաքաղաքում կլինեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոկայանատեղիներ։