Քաղաքավարական այց
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերիային՝ վերջինիս խնդրանքով:
Ըստ Գյուղնախարարարության մամլո ծառայության՝ այցը քաղաքավարական էր:
Շնորհավորելով հյուրին դիվանագիտական նման բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ՝ նախարարը համառոտակի ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը, զարգացման միտումներն ու ծրագրերը:
«Չնայած վերջին տարիներին արձանագրված դրական տեղաշարժերին գյուղատնտեսության զարգացման մեջ, մենք դեռ լուրջ անելիքներ ունենք և անչափ կարևորում ենք դրսի փորձի ընդօրինակումը: Ձեր երկիրը զարգացած անասնապահության երկիր է, և հատկապես այս ոլորտում է ցանկալի սերտացնել համագործակցությունը մեր երկու երկրների միջև»,- նշեց նախարարը:
Մեկ անգամ ևս կարևորելով գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունն առաջիկա համատեղ ծրագրերի իրականացմանը, ըստ ամենայնի աջակցելու վերաբերյալ: