Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բորդյուժայի հետ Չինաստան է գնում

Պաշտոնական
b9053fc4cd8f4b7d06b5825a9f7e0405

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը 2012թ. հոկտեմբերի 22-26-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

Ըստ գերատեսչության մամլո հաղորդագրության՝ նա հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի անդամ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի, ՉԺԿ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Չեն Սեն Սյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինի, ՉԺԿ ազգային ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ:

Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ, ում հետ կքքնարկի ՇՀԿ-ում Հայաստանի Հանրապետության դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ կմասնակցի նաև Շանհայի համագործակցության կազմակերպության և ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին: