Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաչի գյուտը» կտոնվի հոկտեմբերի 28-ին

Հասարակություն
a490d09e7744995dcad612a882ac4105

«Գյուտ խաչի» շարժական տոնը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշելու է հոկտեմբերի 28-ին։ Սա խաչին նվիրված 4 տոներից վերջինն է։ Այս տոնին նախորդել են «Երեւումն սուրբ խաչ», «Խաչվերաց», «Վարագա սուրբ խաչ» շարջական տոները։

««Գյուտ խաչի» տոնը նշում են նաև կաթոլիկ և հույն եկեղեցիները։ Հույները տոնում են սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակի օրը, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ մայիսի 3-ի մերձակա կիրակին»,- այսօր լրագրողներին ասաց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը։

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում, ըստ քահանայի, սա ամենագեղեցիկ և ամենամեծ շուքով նշվող տոներից մեկն է։

«Տոնին նախորդող երեկոյան կատարվում է մեծ ժամերգության արարողություն, որի ժամանակ երգվում են խաչին նվիրված շարականներ, իսկ հաջորդ օրը մատուցվում է մեծ պատարագ»,- ասաց տեր Նիկողոս քահանան։

Քրիստոսի խաչափայտից մասունք ունի նաև Հայ առաքելական եկեղեցին, որը պահվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Ինչպես բոլոր սրբերին նվիրված տոներին, այնպես էլ «Գյուտ խաչի» օրը ժողովուրդը կարող է տեսնել մասունքը։

«Մարդիկ կարող են մոտենալ, հպվել և քաչափայտի մասունքից զորություն առնել»,- նշեց քահանան։

Խաչին նվիրված տոները եկեղեցական մյուս տոներից առանձնանում են նրանով, որ այս տոներին ուխտագնացություններ են կազմակերպվում «Սուրբ խաչ» անունը կրող բոլոր եկեղեցիներ։