A
A
Սերժ Սարգսյանը թունելում էր
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան: Նա դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Շինարարության աշխատանքները մեկնարկել են ս.թ. հուլիսի 28-ին:
Զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ներկայում կատարվում են ճանապարհի հարդարման աշխատանքները:
Միջպետական վերոհիշյալ ճանապարհահատվածի շինարարությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատուների հավաստմամբ, ամբողջությամբ կավարտվի և շահագործման կհանձնվի պայմանագրով նախատեսված ժամկետից ավելի քան մեկ ամիս շուտ՝ ս.թ. նոյեմբերի 10-ին:
Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը։