Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8-ՐԴ ՏՈՒՐԸ ԱՆՀԱՋՈՂ ՍՏԱՑՎԵՑ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սպորտ

Անթալիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 8-րդ տուրում Աշոտ Անաստասյանը սեւերով պարտվեց առաջատար Դավիթ Նավարային: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ: Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը նույնպես ոչ-ոքիով ավարտեցին իրենց մրցակիցների հետ հանդիպումները:

8-րդ տուրի հետ մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է չեխ շախմատիստ Դավիթ Նավարան: Լեւոն Արոնյանը 5.5 միավորով 7-րդ տեղում, Աշոտ Անաստասյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը վաստակել են 5-ական միավոր եւ ընթանում էն համապատասխանաբար 15,16 եւ 18-րդ հորիզոնականներով: Արտաշես Մինասյանը 4.5 միավորով 25-րդն է: