ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՈՒԵՖԱ-ի ղեկավարության միջեւ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Հայաստանում եւս կգործի ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ զարգացող "Open fun football schools", «Բաց զվարճալի ֆուտբոլային դպրոցներ» ծրագիրը, որի շրջանակներում մայիսի 15-ին մեկօրյա այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սեմինարի մասնակցեցին Հայաստանում «Բաց զվարճալի ֆուտբոլային դպրոցներ» ծրագրի ղեկավար նշանակված Սամվել Պետրոսյանն ու վերոհիշյալ ծրագրի համակարգող Մարինա Թաշչյանը:
Ծրագրի նպատակն է մասսայականացնել ֆուտբոլը 8-ից 10 տարեկան երեխաների շրջանում: Այս ծրագրի մտահղացումը պատկանում է դանիացիներին, իսկ Անդրկովկասում «Բաց զվարճալի ֆուտբոլային դպրոցներ» ծրագրի կենտրոնը գտնվում է Վրաստանում:
Ծրագիրը Հայաստանում ի կատար է ածվել անցյալ տարի` 2003 թվականին: Ծրագիրն անց է կացվել Հայաստանի երկու դպրոցների` «Փյունիկի» եւ «Մալաթիայի» միջեւ:
Այս տարի սակայն, նախատեսվում է մասնակից դպրոցների թիվը հասցնել 8-ի: Յուրաքանչյուր դպրոցից կմասնակցի 192 երեխա: Ծրագիրն Անդրկովկասում, նախ կանցկացվի Վրաստանում, ապա օգոստոսի վերջին Հայաստանում, որից հետո միայն Ադրբեջանում: