ԾԱՆՐԱՄԱՐՏԻ «ՎԱՅ» ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որում մեր մարզիկների ցույց տված արդյունքները բավականին ցածր էին: Սակայն դժվար է ասել թե սա Հայաստանի ծանրամարտի առաջնություն էր, թե պարզապես ուսումնամարզական հավաք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Առաջնությունը կազմակերպչական առումով խսիտ վատ տպավորություն թողեց: Իսկ ահա արդյունքներին դժվար է գնահատական տալ, քանի որ սարերի հետեւում չեն 2004թ. օլիմպիական խաղերը եւ մարզիչներն իրենց սաներին դեռ չեն հասցրել այն մակարդակին, որը հնարավորություն տա ցույց տալ բարձր արդյունքներ:
Ամեն դեպքում ծանրամարտի հավաքականի ներկայիս վիճակը այսօր մտահոգիչ է: Մեր ծանրորդները միշտ էլ բարձր արդյունքների են հասել միջազգային մրցասպարեզներում, սակայն եթե պետական կառույցների կողմից լուրջ մոտեցում չցուցաբերվի մարզիկների նկատմամբ, ապա անհաջողությունների շղթան կարող է շարունակվել:
Այնուամենայնիվ նշենք, որ այս մրցաշարի ընթացքում լավ տպավորություն թողեց 69 կգ քաշային սպիտակցի Արմեն Ղազարյանը: Հուսանք, որ մինչեւ օլիմպիական խաղերը լուրջ հետեւություններ կարվի եւ մեր ծանրորդները հաջող ելույթներ կունենան Աթենքում: