Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆՁՆԵՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ լրագրողների ներկայությամբ հայկական 4 ակումբների ներկայացուցիչներին հանձնեց արտոնագրեր:

Արտոնագիրը (լիցենզիա) այն հավաստագիրն է (սերտիֆիկատ), որը հաստատում է ակումբներին տրված նվազագույն պահանջները եւ իրավունք տալիս արտոնագրված ակումբին մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին:

Արտոնագրեր ստացան «Փյունիկը» (հուլիսին մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին), «Բանանցը» եւ «Շիրակը» (հուլիսին մասնակցելու են ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլին), ինչպես նաեւ «Միկան» (հունիսին մասնակցելու է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը):

Ռուբեն Հայրապետյանը արտոնագրերը թիմերի նախագահներին հանձնելուց հետո հաջողություն մաղթեց նրանց եվրոգավաթների խաղարկություններում: