Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Սպորտ

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Անդրեյ Իստռատեսկույի նկատմամբ եւ միավորների քանակը հասցնելով 8-ի հավասարվեց առաջատար Դավիթ Նավարային, որը 11-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Եվգենի Միրոշնիչենկոյի հետ:

Կարեն Ասրյանը սեւրով ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ եւ այժմ 11-րդ տեղում է: