Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ 3-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Սպորտ

Անթալիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի հաղթող ճանաչվեց ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 8.5 միավորով 3-րդ տեղը բաժանեց չեխ շախմատիստ Դավիթ Նավարայի հետ: Վերջին 13-րդ տուրում Արոնյանը սեւերով հանդիպեց Բարտլոմիեյ Մաչեյայի հետ եւ պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Կարեն Ասրյանը եւ Գաբիրել Սարգսյանը վաստակեցին 8-ական միավոր եւ եւս 7 շախմատիստների հետ միասին բաժանեցին 8-րդ հորիզոնականը: Աշոտ Անաստասյանը հանգրվանեց 27-րդ տեղում: Մեր մարզիկներից ամենացածր տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 6 միավորով գրավեց 46-րդ տեղը 74 շախմատիստնեի պայքարում: