Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՆԵԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի վերջին 2 հանդիպումները: «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիան» հյուրընկալեց «Փյունիկին»:

Այս թիմերը մրցակիցներ էին եղել նաեւ 2004թ Հայաստանի գավաթի քառորդեզրափակիչում, որի 2 խաղերի արդյունքով «Փյունիկը» առավելության էր հասել 8:0 հաշով եւ թվում էր` առաջնության խաղում էլ առավելության կհասնի «Կիլիկիայի» նկատմամբ: Սակայն հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի երկու գնդակներն էլ խփվել են երկրորդ խաղակեսում: Առաջինը հաջողության են հասել փյունիկցիները: 54-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Լեւոն Պաչաջյանը: Պատասխան գոլը 68-րդ րոպեին խփել է Նշան Էրզրումյանը` «Կիլիկիայից»: «Փյունիկը» առաջնությունում 2-րդ խաղն անընդմեջ ոչ-ոքի է ավարտվում:

«Դինամո-Զենիթ» - «Միկա» խաղն ավարտվել է 2-1 հաշվով` հոգուտ «Դինամո-Զենիթի»: 16-րդ րոպեին «Դինամո-Զենիթից» գոլի հեղինակ է դարձել Ալբերտ Ներսիսյանը: 24-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել են «Միկայի»ֆուտբոլիստները, որոնցից պատասխան գոլը խփել է Դավիթ Գրիգորյանը: 32-րդ րոպեին «Դինամո-Զենիթից» այս խաղում վերջին եւ հաղթական գնդակն է խփել Նվեր Խաչատրյանը:

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկը»: