ԽՈՇՈՐ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 10-րդ տուրի հանդիպումները.
«Փյունիկ» - «Շիրակ»`4:0
«Դինամո-Զենիթ»- «Արարատ»`0:0
«Կիլիկիա» - «Բանանց»`4:0
«Միկա» - «Կոտայք»`2:1
Անակնկալ էր «Կիլիկիայի» հաղթանակը «Բանանցի» նկատմամբ, որը շուտով մասնակցելու է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Հանդիպումը ցույց տվեց, որ մինչեւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկը «Բանանցին» անհրաժեշտ է նոր ֆուտբոլիստներ հրավիրել հիմնական կազմը ուժեղացնելու համար:
Հերթական անհաջող ելույթը ունեցավ «Շիրակը», որը 4 գնդակ ընդունեց սեփական դարպասը «Փյունիկի» հետ մրցավեճում: «Շիրակը» նունպես մասնակցելու է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը եւ առաջնությունում թիմի ունեցած ելույթներից հետո, կարելի է ասել, որ «Շիրակին» միայն հրաշքը կփրկի խայտառակ անհաջողություններից խուսափելու համար: