Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 ՀԱՅ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Սպորտ

Տրիպոլիում շարունակվում է շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ ավարտվեցին 2-րդ շրջանի հանդիպումները: Շարունակում է հաջող հանդես գալ Վլադիմիր Հակոբյանը, որը 2-րդ շրջանում 1.5-0.5 հաշվով պարտության մատնեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ուտուտ Ադիանդոյին եւ դուրս եկավ 3-րդ շրջան: Աշոտ Անաստասյանն էլ 2.5-1.5 հաշվով հաղթեց հնդիկ Դաս Նիլոպտալին:

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաեւ Լեւոն Արոնյանը, որ առանց ավելորդ ջանքերի 2:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Գադիր Հուսեյնովին: Ցավոք առաջին շրջանում հաջող հանդես եկած Սմբատ Լպուտյանը համառ պայքարում 3:4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Շակիրյար Մամեյդարովին: Պայքարից դուրս մնաց նաեւ Կարեն Ասրյանը, որը 0.5-1.5 հաշվով զիջեց անգլիայի գրոսմայստեր Մայքլ Ադամսին:

Պայքարը շարունակում է եւս մեկ հայազգի գրոսմայստեր` Սերգեյ Մովսիսյանը, որը հանդես է գալիս Սլովակիայի դրոշի ներքո: Մովսիսյանը 4:2 հաշվով հաղթեց հունգարացի Պետեր Ասկին: