Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՆԱՑ ՄԵԿ ՀԱՅ

Սպորտ

Տրիպոլիում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվեցին 3-րդ շրջանի հանդիպումները եւ հայտնի դարձան 1/8-րդ եզրափակիչի մասնակիցները:

Եվրոպայի առաջնությունում վերջերս բրոնզե մեդալ նվաճած Լեւոն Արոնյանը համառ պայքարում 3:4 հաշվով պարտվեց ռուս գրոսմայստեր Պավել Սմիրնովին: Աշոտ Անաստասյանն էլ 0.5-1.5 հաշվով պարտվեց Սլովակիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բիլյաեւսկիին: Սլովակիայի մեկ այլ ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը 0.5-1.5 հաշվով զիջեց բուլղարացի Վեսելին Թոփալովին:

Ինչպես սպասվում էր հաջորդ փուլ դուրս եկավ Վլադիմիր Հակոբյանը, որը 1.5-0.5 հաշվով պարտության մատնեց ՈՒկրաինայի ներկայացուցիչ Ալեքսեյ Մոյիսենկոյին:

Առջեւում 1/8-րդ եզրափակիչի հանդիպումներն են: Հուսանք, որ նման մրցաշարերի մեծ փորձ ունեցող Վլադիմիր Հակոբյանը կշարունակի իր վստահ մրցելույթները: