A
A
ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ նաեւ 2004/05թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Երեւանի «Բանանցը» հուլիսի 15-ին Ուկրաինայում կմրցի «Իլիչեւեց» թիմի հետ: Նույն օրը Գյումրիում «Շիրակը» կհյուրընկալի մոլդովական «Տիրասպոլին», իսկ «Միկան» Երեւանում ուժերը կչափի հունգարական «Հոնվենդ» թիմի հետ:
Հայկական ակումբների 3 մրցակիցներն էլ եվրոպական համեստ ակումբներ են, որոնց արգելքները կարելի է հաղթահարել, եթե իհարկե մինչեւ հանդիպումները մեր թիմերը համալրեն իրենց կազմերը ավելի բարձրակարգ եւ փորձառու ֆուտբոլիստներով: