A
A
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՏրիպոլիում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվեցին քառորդ եզրափակչի հանդիպումները: Հայաստանի միակ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը 0.5-1.5 հաշվով պարտվեց անգլիացի Մայքլ Ադամսին: Վերջինս հաղթելով Հակոբյանին դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Վլադիմիր Հակոբյանը ընդհանուր առմամբ վատ հանդես չեկավ աշխարհի առաջնությունում: Նա մրցաշարի ընթացքում մեկ պարտություն կրեց, որի պատճառով էլ դուրս մնաց հետագա պայքարից: