Կիպրական բանկերն ու ՀՀ տնտեսությունը
Դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը բարձրանում է։ Տնտեսագետ Սամվել Ավագյանը նշում է` դոլարի արժեքի տատանումների պատճառները տարբեր են, սակայն այն առաջին հերթին կապում է վերջին օրերին Կիպրոսի բանկերի փակման հետ:
«Մեր բանկային համակարգի 5 խոշորագուն բանկերից մեկի հիմնական փայատերը Կիպրոսյան ընկերությունն է: Բացի այդ, մեր բանկերում բավականին լավ ներկայավցած են նաև ռուսական բանկերը, որոնք հիմա Կիպրոսում ֆինանսական կորուստներ ունեն»,- ասում է նա։
Դոլարի փոխարժեքի ցանկացած կտրուկ տատանում` անկախ իր ուղղությունից բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա: Դրամի արժեզրկման ժամանակ տնտեսության արտահանող ճյուղերը շահում են: Դրա փոխարեն ներքին շունայում թանկացումներից փուսափելը գրեթե անհնար է:
«Այս պահին մեր տնտեսությանը ավելի ձեռնտու է թույլ դրամը, քան ուժեղը, որովհետև մենք արտահանումն ավելացնելու, իսկ ներմուծումը կրճատելու խնդիր ունենք: Մեր ներմուծումը 3 անգամ գերազանցում է արտահանմանը, իսկ դա աննորմալ հարաբերակցություն է»,- նշում է տնտեսագետը։
Սակայն դոլարի թանկացումից գոհ չեն մնա սպառողները. «Ներկրվող ապրանքները կթանկանան»