A
A
ՄԻՆԱՍՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ԵԼՈՒՅԹԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց շախմատի Հայաստանի առաջնության 1-ին շրջանը: 7 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Արտաշես Մինասյանը:
Փորձառու շախմատիստը 7 պարտիայում էլ հաղթել է իր մրցակիցներին եւ հիանալի հնարավորություն ունի դառնալ Հայաստանի 2004թ. չեմպիոն: 2-րդ տեղում ընթացող Կարեն Ասրյանն ունի ընդամենը 5 միավոր, իսկ Արման Փաշիկյանը 4.5 միավորով 3-րդ տեղում է: Գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը 2 միավորով ընդամենը 6-րդն է:
Հանդիպումները տեղի են ունենում Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատիստի տանը: 2 շրջանների արդյունքներով հաղթող ճանաչված շախմատիստը կպարգեւատրվի 1 միլիոն 500 հազար դրամով: 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 900, իսկ 3-րդ` 400 հազար դրամ: