ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Վաղը ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կկայանան հետեւյալ 3 հանդիպումները.
«Հանրապետական» մարզադաշտ.
«Փյունիկ» - «Բանանց»,
«Էրեբունի» մարզադաշտ.
«Կոտայք» - «Արարատ»,
«Նաիրի» մարզադաշտ.
«Միկա» - «Շիրակ»:
18 սեպտեմբեր
«Հրազդան» մարզադաշտ.
«Կիլիկիա» - «Դինամո - Զենիթ»:
Ինչպես տեսնում եք բոլոր հանդիպումներն էլ կկայանան Երեւանում, մինչդեռ տարեսկզբին հիմնականում խաղերը տեղի էին ունենում մարզերում: Իհարկե, լավ է, որ մայրաքաղաքում արդեն կան մարզադաշտեր, որտեղ հնարավոր է բարձրագույն խմբի հանդիպումներ անցկացնել, սակայն մյուս կողմից էլ այս փաստը բացասական կողմ ունի, քանի որ մարզերում ֆուտբոլը զարգացնելու գործընթացին կարող է խոչընդոտել:
Ավելացնենք միայն, որ նշված հանդիպումներից հետաքրքրություն է առաջացնում հատկապես «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումը: Եթե «Փյունիկը» գործնականում ապահովել է չեմպիոնի կոչումը, ապա «Բանանցը» «Արարատի» հետ միասին պայքարում է 3-րդ տեղի համար: