A
A
ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է 2 ՇԱԽՄԱՏԻՍՏ
Աջակցիր «Ա1+»-ինՇարունակվում է շախմատի Հայաստանի առաջնության 2-րդ շրջանը: 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Արտաշես Մինասյանը: 2-րդ տեղում է Կարեն Ասրյանը, որը վաստակել է 7 միավոր:
Հենց այս 2 շախմատիստների միջեւ էլ կընթանա չեմպիոնի կոչման համար մղվող պայքարը, քանի որ 3-րդ տեղում գտնվող Գաբրիել Սարգսյանն ունի 5.5 միավոր: Վերջինիս 1 միավորով զիջում է Արման Փաշիկյանը:
Առաջնությունը ձախողած Աշոտ Անաստասյանը 3.5 միավորով Արթուր Չիբուխչյանի հետ բաժանում է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 1.5 միավորով շարունակում է եզրափակել Տիգրան Քոթանջյանը:
Առաջնության ավարտին մնացել է 5 տուր: